Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից․ Թորոսյան

«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում, ինչու, որովհետև, եթե առաջ մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ՝ մեկ արտադրամասում։ Հիմա մենք ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից»։

Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Բայց Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ որ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»: