Ֆրանսուա Օլանդը նախագահական աշխատավարձն իջեցրեց 43%-ով

Ֆրանսուա Օլանդը նախագահական աշխատավարձն իջեցրեց 43%-ով
Ֆրանսուա Օլանդը նախագահական աշխատավարձն իջեցրեց 43%-ով

Դառնալով Ֆրանսիայի նոր նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը սկսեց ջանասիրաբար իրականացնել իր նախընտրական խոստումները: Նա պահեց խոսքն ու ստեղծեց կաբինետ, որում պորտֆելների ուղիղ կեսը՝ 34-ից 17-ը կանայք են: Արդեն միայն այս քայլով Օլանդն իր տեղը գրավեց Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Մինչ նա Ֆրանսիայի կառավարությունում գեղեցիկ սեռը կաբինետում զբաղեցրել է պորտֆելների մեկ երրորդից ոչ ավելին:

Ստեղծելով կառավարություն, նախագահ Օլանդն անմիջապես հրաման ստորագրեց, որով կտրուկ, 40%-ով իջնում է նախարարների աշխատավարձը: Այսուհետ կառավարության անդամները ոչ թե տարեկան կստանան 170 հազար եվրո, այլ «ընդամենը» 120 հազար:

Օլանդն, իհարկե, չմոռացավ նաև իր աշխատավարձի մասին: Նախագահական աշխատավարձը, որը կազմում էր տարեկան 228 հազար եվրո, իջեցվեց 43%-ով: Այսուհետ երկրի նախագահը ստանալու է տարեկան մոտավորապես 160 000 եվրո աշխատավարձ:

Այսպիսով, գրում է Times-ը, Ֆրանսուա Օլանդը գործով ապացուցեց իր իսկ նախընտրական խոսքերը՝ տնտեսել ոչ միայն կարելի է, այլև՝ անհրաժեշտ:

© Medialab.am