Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն)։

Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու:

Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները և գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ»։