Սիմոն Մարտիրոսյանն ու Նորայր Հախոյանը տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք մարզիկների: Մասնավորապես, տարկետում է տրվել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին և հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանին:

Սիմոն Մարտիրոսյանը 2019 թվականի մեծահասակների աշխարհի չեմպիոն է, 2021 թվականի Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Հախոյանը 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 5-րդ տեղը: