Արարատ Միրզոյանը կմեկնի Իրան

Հուլիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում:

Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ հաղորդագրությունը: