Սերժ Սարգսյան. ուժ ասելով`պիտի հասկանանք գիտելիք

Սերժ Սարգսյան. ուժ ասելով`պիտի հասկանանք գիտելիք
Սերժ Սարգսյան. ուժ ասելով`պիտի հասկանանք գիտելիք

Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` շնորհավորանքներ հղելով դպրոցականներին, ուսուցիչներին եւ ծնողներին:

«Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին»,-նշել է նախագահը:

«Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»: