Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի

Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ, վերջնական է և անբեկանելի: Վճռի կատարումը ենթադրելու է, որ Ադրբեջանը պատժի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ծառայակցի՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։