ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում. Փաստինֆո

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։

ԱԱԾ  լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ «այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկություն կար, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երևան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։