Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։