Արցախ կատարած աշխատանքային այցիս շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: