Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Ջրվեժ, Պռոշյան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ , 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։