Սերժ Սարգսյանը հայտարարել է գազի թանկացման մասին

Սերժ Սարգսյանը հայտարարել է գազի թանկացման մասին
Սերժ Սարգսյանը հայտարարել է գազի թանկացման մասին

Այսօր Սերժ Սարգսյանը գնացել է Էներգետիկայի նախարարություն, որտեղ մի քանի հատկանշական հայտարարություն է արել: Նախ, նա ասել է, որ այսօր արդեն գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որն ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի:

Ընդ որում, նա ասել է, որ Հայաստանում գազի գինը փոխկապակցված է Ռուսաստանի ներքին գներին: Դրանք իհարկե կարող են բարձրանալ, բայց միայն 5 տոկոսով, ասել է Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր եղել, որ Ռուսաստանում գազը հունիսի 1-ից թանկանալու է 4-5 տոկոսով:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Նա կոչ է արել բացատրել, թե ինչու է այդպես՝ որ փոխվում են խողովակները, դրվում են ժամանակակից սարքավորումներ եւ այլն:

Սակայն նա մոռացել է ներկայանալ որպես Գազպրոմ-Արմենիայի գլխավոր դիստրիբյուտոր, քանի որ հենց այդ ընկերությունն է «փոխում խողովակները» եւ 200 դոլար մարժա ստանում 1000 խմ գազի դիմաց: Իսկ մեկ այլ ընկերություն, որը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր հետ, ամիսը 370 դրամ գումար է հավաքում «սպասարկման համար»: Կարդալ ավելին