Կրակոցներ և սպանության փորձ՝ Սյունիքի մարզում. Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գոռ Մանուչարյանն ու նույն վարչության Գորիսի քննչական բաժնի պետը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։ Ավելին` սկզբնաղբյուրում։