Սահմանադրական դատարանի կազմը կփոփոխվի

VLUU L110, M110 / Samsung L110, M110

Հայաստանի Ազգային ժողովը քիչ առաջ ձայների մեծամասնությոմբ՝ 89 կողմ ձայնով ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Փաստաթուղթը, հիշեցնենք, վերաբերում է Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն։ Ըստ այդմ, ՍԴ-ում 12 և ավելի տարի պաշտոնավարած դատավորները կազատվեն, իսկ մինչև 12 տարի պաշտոնավարած դատավորները կշարունակեն պաշտոնավերլ մինչև 12 տարին լրանալը։

Armenpress.am-ի փոխանցմամբ, օրինագծի ընդունմամբ դադարեցվում են, մասնավորապես, ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Ազգային ժողովը որոշել է նաև Սահմանադրության փոփոխությանը վերբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: