«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար».Քեթրին Էշթոն

«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար».Քեթրին Էշթոն
«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար».Քեթրին Էշթոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում:

Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջաընթացով՝ Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սավելի խորացման և սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նպաստել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները և իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և այլ հարցերի:

© Medialab.am