Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։

Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։

Նախարար  Հակոբ Արշակյանը  խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

 
Վիկտորիա Պողոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

07.03.1982թ., ք. Երևան

Կրթություն

1998-2003թթ. – Հայաստանի   պետական   տնտեսագիտական   համալսարան, մագիստրոսի   աստիճան, Ֆինանսներ   և   ապահովագրութուն   ֆակուլտետ


Աշխատանքային գործունեություն

31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

02․2020 – 06.2020թթ. – ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, Ծրագրերի   կառավարման   վարչության   պետ

01.2020 – 02.2020թթ. – ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, ՏՏ   կրթության   նախագծերի   փորձագետ  

11.2018 – 12.2019թթ. –  «Դիջիթեյն»   ՍՊԸ, գործառնական   տնօրենի   տեղակալ   կոմերցիոն   գծով   

03.2016 – 11.2018 թթ. – «Ինգո   Արմենիա»   ԱՓԲԸ, Հատուկ   նախագծերի   ղեկավար  

08.2013 – 03.2016թթ. – INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջեր   

08.2012 – 08.2013թթ. – INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջերի   տեղակալ  

01.2012 – 08.2012թթ. –  «Սոֆթ   կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների   և   մարքեթինգի   բաժնի   ղեկավար  

06.2011 – 01.2012 թթ. – «Գրանդ   Սպորտ»   կենտրոն – հաճախորդների   սպասարկման   բաժնի   ղեկավար/ գործադիր  տնօրենի   տեղակալ  

11.2010 – 06.2011թթ.  -«ԱՅԲ»   կրթական   հիմնադրամ, հասարակայնության   հետ   կապերի   համակարգող  

05.2008 – 05.2009թթ. –  «Նորվիկ»   ՈւՎԿ   ՓԲԸ, հասարակայնության   հետ   կապերի   և   մարքետինգի   մենեջեր

02.2006-05.2209թթ. – «Հայաստանի   ձիասպորտի   ֆեդերացիա»   ՀԿ, գործադիր   տնօրենի   օգնական

01.2005-07.2007թթ. –  EBRD   TAM-BAS   fashion   umbrella   brand   զարգացման   նախագիծ, մարքեթինգի   խորհրդատու

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Այս մասին տեղեկացնում են տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։