«Արվեստասերունդ»-ցիները բացահայտում են կինոյի աշխարհը.ՀՀ ԿԳՄՍՆ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը:

Նախագծի շրջանակում գործում են «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանները, որտեղ ընդգրկված 6-13 տարեկան երեխաներն անմիջականորեն մասնակցում են արվեստի գործի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալների կողմից ստանալով գործնական գիտելիքներ:

Նախագծի նպատակն է նոր ձև ու բովանդակություն հաղորդել գեղարվեստական կրթությանը՝ ապահովելով մշակութային կրթության շարունակականություն:

«Արվեստասերունդ»-ցիների կրթությունը սկսվում է հայկական արտադրության մուլտֆիլմերի և անիմացիոն ֆիլմերի դիտումներով, շարունակվում ստեղծագործական ժամերով՝ անիմացիոն պատկերների ստեղծում՝ դրան համակցված արվեստների՝ նկարչության, անիմացիոն արվեստի, գրականության, երաժշտության, անիմացիոն տեխնոլոգիաների միջոցով, այնուհետև՝ աշխատանքների քննարկում և այլն:

«Արվեստասերունդ»-ի առաջին հոսքն արդեն ավարտել է ծրագիրը:
Սաների ստեղծագործությունները բաց ցուցադրությունների ու ցուցահանդեսների միջոցով կներկայացվեն հանրությանը: