Ադրբեջանը պատրաստվում է դատի տալ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությանը

Ադրբեջանի կառավարությունը ևս մի քանի հայց է պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նա, մասնավորապես, ասել է, որ Ադրբեջանը համապատասխան քայլեր է կձեռնարկի՝ «օկուպացիայի ընթացքում Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված»։ «Զոդի հանքավայրը շահագործող ընկերության դեմ հայց է կներկայացվի եվրոպական երկրներից մեկում»,- ասել է Շաֆիևը։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը Արցախյան 44-օրյա պատերազմի հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի այս հայցն աբսուրդային է, քանի որ հանքը դեռևս ԽՍՀՄ տարիներին ամբողջությամբ  շահագործել է Հայաստանը  և հանդիսացել ՀԽՍՀ սեփականությունը, որը հաստատող տարբեր փաստաթղթեր կան։