Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը. ՊՆ մամուլի քարտուղար

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկի մասին:Այս մասին տեղեկանում ենք Արամ Թորոսյանի գրառումից:

«Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:

Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության,կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը:

Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը»,-գրել է նա: