Անհնազանդության ակցիաների 244 մասնակից բերման է ենթարկվել

Վաղ առավոտյան Երևանի տարբեր մասերում փողոցներ փակած և անհնազանդության ակցիաներ իրականացրած 244 քաղաքացի ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի, քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (Ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում առավոտից ընդդիմության դիմադրության շարժման շրջանակներում փակվել են մի շարք փողոցներ: Սակայն ոստիկանությունը արդեն կեսօրին հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ փողոցները արդեն բացվել են: