Խափանման միջոցների ճկուն համակարգ սահմանող օրենսգիրք է անհրաժեշտ. Արման Թաթոյան

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, պետք է ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը խափանման միջոցների համար ճկուն համակարգ կսահմանի:

«Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց՝ ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցին:

Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից ապրիլի 14-ին ընդունվել և ապրիլի 24-ին ուժի մեջ է մտել ՍԴ համապատասխան որոշման հիման վրա օրենքը: Դա գրավի և կալանքի ինստիտուտները վերաիմաստավորել և այլ կերպ է կարգավորել: Նա հետաքրքրեց, թե ՄԻՊ-ը կարծում է, որ օրենսդրական առումով դրական տեղաշարժ չկա՞:

«ԱԺ կողմից ընդունված այդ օրենքը հատվածական է, դրվագային է և չի լուծի կալանքների համակարգային հարցը: Պետք է անհապաղ ընդունենք Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն ունի ճկուն համակարգ՝ տնային կալանքներ, հսկողության հանձնելու հատուկ խափանման միջոց, որը հսկվելու է էլեկտրոնային միջոցներով, մեկ մարդու նկատմամբ երկու խափանման միջոցի կիրառման հնարավորություն այն հաշվով, որպեսզի կալանքը լինի ամենավերջինը»,-ասաց Թաթոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։