Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 4-ին, ժամը 18.10-ին, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 5-րդ փողոց մեկնած բրիգադը բուժօգնություն է ցուցաբերել մի քաղաքացու, որը հայտնել է, թե ընկել է:

Ժամը 21.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 57-ամյա քաղաքացու բարեկամը հայտնել է, թե նա ընկել է:

Պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 14.30-ին, Վարդաշենի 5-րդ փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է 57-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ապրիլի 6-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ Տրանզիտի» 26-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոտովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 20.45-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի դարպասին և ծառին. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևանի Նարեկացու թաղամասում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արբաթ գյուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են
բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 63-ամյա ուղևորը և «Ռենոյի» 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սիսիան-Աշոտավան ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Վոլվո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։