Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի և ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պ. Պատրուշևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Ա.Վ. Բաղդասարյանի հանդիպումը։ Ջերմ և կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության արդիական խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:

Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը:

Ընդգծվեց հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական և կրթական բնույթի զարգացման ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում:

ՀԱՊԿ Ակադեմիայի մամուլի ծառայություն