Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի արդյունքները

Հեղինակ MediaLab

Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը:

Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: