Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԱնրիՌենոյին: 

Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու  անհրաժեշտությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում և Սերգո Կարապետյանին է   փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը: Առաջարկելով այցելությունը կազմակեորպել մինչև Ֆրանսիայի Հանրապետույթան Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու և նախանշելու գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության  և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել սեղմ ժամանակահատվածում  ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների և նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:

Դեսպանը հետաքրքրվել է նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝  նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում և անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռևս անցյալ տարվա  առաջարկին ի պատասխան՝  դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաև Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am