Նոր բացահայտում. Հայրիկյանը իր վրա կրակողին միտումնավոր սխալ է ներկայացրել

Նոր բացահայտում. Հայրիկյանը իր վրա կրակողին միտումնավոր սխալ է ներկայացրել
Նոր բացահայտում. Հայրիկյանը իր վրա կրակողին միտումնավոր սխալ է ներկայացրել

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողը եվրոպական դիմագծեր չի ունեցել, ինչպես պնդում էր հենց պարոն Հայրիկյանը: Պարզվում է՝ իրական հանցագործին ավելի շուտ գտնելու համար պարոն Հայրիկյանը մտածված է հանցագործի կերպարը հորինել:

«Հիմա գալիս են, ասում են՝ հայի դիմագծերով է, եվրոպացու դիմագծեր չուներ, ինչի՞ համար Է արվել: Ես էլ բացատրում եմ՝ նախաքննության ընթացքում պարոն Հայրիկյանը որոշ մտքեր էր ասել, որ ոճրագործներն իրենց ապահով զգան: Ասում էր՝ հանցագործը եվրոպական դիմագծերով է, որ ոչ եվրոպական դիմագծերով անձինք իրենց ապահով զգան, մանրամասնությունները չեմ կարող ասել: Ինչ դուք գիտեք, մնացածը պատկան մարմինները կասեն: Դեռ ուրիշ բաներ մեջտեղ պետք է դուրս գան»,- Aravot.am-ին ասաց Հայրիկյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը: Կարդալ ավելին