Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեռացրել են հոգեկան առողջության հիմնարկի խնամառուի կուլ տված ասեղը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեռացրել են հոգեկան առողջության հիմնարկի խնամառուի կուլ տված ասեղը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեռացրել են հոգեկան առողջության հիմնարկի խնամառուի կուլ տված ասեղը

Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է: Կենտրոնում իրականացված հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի  վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը: Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի:

Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից: