Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Պակիստանից Թուրքիա և Ադրբեջան նոր միջանցք

Ադրբեջանի Միլի Մեջլսի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարաննների ղեկավարների առաջին եռակողմ նիստի ընթացքում խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

««Զանգեզուրի միջանցքը» կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա ու Ադրբեջան նոր միջանցք»,-հայտարարել է Գաֆարովան։ Նա նշել է, որ նոր եռաչափ հարթակը ծառայում է երեք երկրների սերտ միավորմանը։ «Եռակողմ հանդիպման ընթացքում ընդունվելու է Բաքվի հռչակագիրը։ Դրանում նշվելու է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը, համագործակցության ընդլայնումը, խորհրդարանական աջակցության կարևորությունը միջազգային հարցերում։ Կարևոր եմ համարում Ադրբեջանին աջակցությունը ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցում»,- ասել է Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը։