Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը, հայտնում է ՍԱՏՄ-ն:

Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: