«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:

Մեր առաջնային մոտեցումն ու նպատակն է՝ իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով:Միաժամանակ ընդգծեմ, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու»: