ՄԻՊ. Ոստիկանություն պահում են ժամկետների խախտումներով, խոշտանգումների միջոցով կորզում ինքնախոստովանական ցուցմունքներ

Մարդկանց ոստիկանությունում հաճախ պահում են սահմանված ժամկետների խախտումներով, խոշտանգումների միջոցով կորզում են ինքնախոստովանական ցուցմունքներ: Այդ մասին փաստում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակը իր 2011թ.-ի զեկույցի մեջ:

Օրենքի համաձայն՝ ոստիկանությունում ՀՀ քաղաքացիներին իրավունք չունեն պահել 3 ժամից ավելի առանց որոշելու նրա իրավական կարգավիճակը:

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Մեդիալաբին» հաղորդում է, որ հիմնական խախտումները լինում են ոչ թե ՁՊՎ-ներում, այլ հենց ոստիկանությունում:

ՄԻՊ-ի զեկույցում նշված է, որ 2011թ.-ին եղել են բողոքներ, որ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Ոստիկանությունից հիմնականում պատասխանում են, որ ՄԻՊ ուղարկված բողոքները իրականությանը չեն համապատասխանում, կամ ծառայողական քննության ժամանակ չեն հաստատվել:

ՄԻՊ-ը անդրադարձել է նաեւ ՁՊՎ-ներում կատարվող խախտումներին՝ նշելով, որ հաճախ մարդկաց պահում են օրենքով սահմանված 3 օրից ավելի:

Իսկանդարյանի պնդմամբ այդ խախտումները այս տարի 2-ն են կազմել, այն դեպքում, երբ դրանց թիվը 2008թ.-ին 72 է եղել:

«ՁՊՎ-ներսում խախտումները քչացել են, քանի որ բուն խախտումները կատարվում են հենց ոստիկանությունում»,- ասում է Իսկանդարյանը:

ՄԻՊ-ը հանդես է եկել առաջարկություններով, որ երկու վայրերում էլ պահպանվեն ժամկետները, մարդիկ չենթարկվեն խոշտանգումների ու հետեւողական լինեն, որ խախտումներ կատարելու դեպքում մեղավորները պատժվեն:

© Medialab.am