Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին  հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին»: