«Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը, եթե Հայաստանից հանի ռազմաբազան». Ստեփան Դանիելյան

«Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը, եթե Հայաստանից հանի ռազմաբազան». Ստեփան Դանիելյան
«Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը, եթե Հայաստանից հանի ռազմաբազան». Ստեփան Դանիելյան

Թե ինչ խնդիրների առաջ կկանգնի Ռուսաստանը, Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու դեպքում անդրադարձել է քաղաքական վերլուծաբան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը: 

Հիշեցնենք, որ ռազմաբազայի, Հայաստանում ռուսական ծանր ներկայության, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների անկարողության մասին խոսակցությունները ակտիվացան հունվարի 12-ից հետո, երբ  Գյումրիում դաժանորեն սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:  

Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ: Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը, եթե Հայաստանից հանի ռազմաբազան

Կորցնում է,

-Ներկայությունը Կովկասում

-Ազդեցությունը ապագա Քրդստանի վրա

-Կովկասում հայտնվում են ՆԱՏՈ-ի ռազմաբազաները, այսինքն անվտանգության լուրջ խնդիրներ իր Հարավում

-Միջին Ասիայի ու Ադրբեջանի նավթն ու գազը հոսում են Եվրոպա, Իրանի նավթն ու գազը Հայաստանի ու Վրաստանի վրայով հոսում են Եվրոպա, իր նավթն ու գազը այլևս ոչ ոքի պետք չի, այսինքն իր ներկրման 50 տոկոսը կորցնում է, բյուջեն դատարկվում է,

-Հիշյալ պատճառներով կորցնում է ռազմավարական հարաբերությունները Իրանի հետ,

-Կամաց-կամաց կորցնում է Հյուսիսային Կովկասը, հետո Թաթարստանը, Բաշկորտոստանը, իսկ հետագայում Յակուտիան, որտեղ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, այսինքն մասնատման վտանգի առջև է հայտնվում:

Թվարկումը կարելի է շարունակել:

Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա Ռուսաստանը Հայաստանի համար պատրաստ կլիներ ամեն ինչ անել, այլ ոչ թե հակառակը ու այստեղ մեղավոր է ոչ թե Ռուսաստանը, այլ մենք, որ նման իշխանության գոյությունը թույլ ենք տալիս»:

© Medialab.am