26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս, հետևաբար ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ․ Մանե Թանդիլյան

Ազգայն ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բարգավաճ Հայաստան խմբակցության՝ պահանջվող 27 ստորագրությունների փոխարեն 26 ստորագրություններով ՍԴ ներկայացրած դիմումին և գրել․

Սիրելի լրագրողներ,

Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։

Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։

26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։

Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ։

Սիրելի լրագրողներ,Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։…

Posted by Mane Tandilyan on Thursday, June 25, 2020