ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել. Aysor.am

ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին կառավարությունից։

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», – նշեցին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։