Քաղաքացիական պայմանագրի համարն ընտրություններում 3-ն է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համարը հունիսի 20-ի ընտրություններում 3-ն է։ Այդ մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից։

Հիշեցնենք՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին:

Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը: Մինչ այս պահը ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ, որից 4-ը կուսակցությունների դաշինքներ են: