Հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս.թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն և Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն հետևյալ անձինք.

1. ՀՀ քաղաքացիներ,
2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ
քաղաքացու
ընտանիքի անդամներ հանդիսացող անձինք /
ամուսին, ծնող և զավակ (որդեգրող ու
որդեգրված)/,
3. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում
օրինական հիմքերով բնակվելու իրավունք
ունեցող անձինք,
4. Դիվանագիտական ներկայացուցչությունների,
հյուպատոսական հիմնարկների և միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչները և
նրանց ընտանիքի անդամները,
5. Այն անձինք, ում ՀՀ պարետի որոշմամբ, հաշվի
առնելով տարբեր երկրներում (տարածքներում)
համաձարակային իրադրության իրավիճակը,
թույլատրվում է մուտք գործել ՀՀ,

ՀՀ պարետի որոշմամբ այլ առանձնահատուկ դեպքերում նույնպես կարող է թույլատրվել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ»,- նշված է գրառման մեջ: