Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ այս պահը դատախազությունը չի անդրադարձել անչափահասի նկատմամբ բռնության դեպքին, որևէ հաղորդագրություն չի տարածել, բայց երբ պետք էր ոստիկանին փրկել, դատախազությունն անգամ րոպե չի կորցրել «ներողության» հիմքով բռնությունը կոծկել։
Ոստիկանի ներողությունը բարձր է օրենքից։ Այս արտառոց դեպքի վերաբերյալ արձագանք չկա նաև ՄԻՊ-ից, երբ առաջինը պետք է լիներ, դատապարտեր նաև դատախազության գործողությունները։ Եթե հիշում եք գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը ընկերուհիներ են։ Սա կոչվում է ընկերուհիների համագործակցություն, գերատեսչությունները հետին պլանում են:
Փաստաբանն ասում է, որ լավ օրից չէր, որ անչափահասն աշխատում էր։ Ու այս խավը մշտապես տուժելու է»: