Եթե Հայաստանում ռուսական ռազմաբազա չլիներ, հիմա մենք ռազմական էսկալացիայի մեջ էինք լինելու. Քոչարյան

Եթե Հայաստանում ռուսական ռազմաբազա չլիներ, և եթե Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը չլիներ, չեմ կասկածում, մենք արդեն էսկալացիայի մեջ կլինեինք: Այդ մասին այսօր Ագարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, դա զսպող հանգամանք է, որն աշխատում է:

«Բայց մենք եթե մեր կարողությունները չվերականգնենք, չենք կարող պրոտեկտորատի հոգեբանությամբ ապրել ու համարել, որ մեզ նույնպես հարգանքով են վերաբերվել: Կոպիտ ասած՝ անվտանգության հարցերում պարազիտություն չի լինում, դու պետք է գործընկեր լինես», -նշել է Քոչարյանը՝ ընդգծելով, ո Ռուսաստանի օգնությամբ շատ արագ պետք է վերականգնել հնարավորությունները:

Նրա խոսքով, մինչև պատերազմը Հայաստանին վերաբերվում էին որպես տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեցող երկրի, հիմա Հայաստանը կորցրել է այդ կարգավիճակը:

«Այդ կարգավիճակից մեզ զրկել է այս իշխանությունը», -նշել է Քոչարյանը՝ անհրաժեշտ համարելով դրա վերականգնումը:

«Այդ մարդը, որը մեզ բերել է, նման իրավիճակի առաջ կանգնեցրել, որի դեմքը մարմացումն է այդ պարտության, այդ մարդը ասում է՝ գիտեք, մեզանից պրծում չկա, էս պեչատը ձեր ճակատին ես եմ ու պիտի միշտ ես լինեմ, որ ամբողջ երկրին նայեմ որպես կզացած, չոքած երկիր: Հիմա խնդրում ենք, ասում ենք՝ յան տուր էլի, մի կողմ քաշվի, որ հույս ունենանք, հավատ ունենանք: Հեսա գալու է, ձեզ համոզի՝ էս անենք, էն անենք: Ղարաբաղ ասում են՝ սկսելու են քյոհնա թերմանը, քամուն տալ, գալու են իմ մասին, մյուսի մասին հորինված բաներ պատմեն, կարող է հիշեն, որ ութերորդ դասարանում դասից փախել եմ… իմ բարոյական կերպարը վարկաբեկելու համար», -հավելել է թեկնածուն: