Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիմա տեսնում եք, չէ՞, թե ինչ իրավիճակ է լինելու, եթե հանկարծ, գոյություն չունեցող մի արասցե, Տավուշի անկլավները կամ Տիգրանաշենը անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն պատկերն է լինելու, ու էլի ոչ մի միջազգային հանրություն և Ռուսաստան չեն կարողանալու հարցին լուծում տալ (կամ արագ լուծում տալ):
Ու ես ամենևին վստահ չեմ, որ այս իշխանությունները ի վիճակի են լինելու “100 տոկոսով Հայաստանի շահերից բխող” դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում անկլավների հարցում հասնել մեզ համար ցանկալի լուծմանը»: