«Հարուցեք քրեական գործ».Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

«Հարուցեք քրեական գործ».Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն
«Հարուցեք քրեական գործ».Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն

Օրերս աղմուկի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, որոնց խոսակցությունն գաղտնալսվել, ձայնագրվել եւ անհայտ անձի կողմից տեղադրվել էր համացանցում, դիմել են դատախազություն:
Ինչպես տեղեկացնում է ilur.am լրատվական կայքը, Օսկանյանն ու Զուրաբյանը պաշտոնական գրություն են ներկայացրել դատախազություն, ուր մասնավորապես նշված է.
«Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»:

Հիշեցնենք, որ ձայնագրությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Տարբեր քաղաքական գործիչներ մեկնաբանություններ եւ գնահատականներ տվեցին, ինչպես խոսակցությանն այնպես էլ գաղտնալսում երեւույթինՙ

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից»,-համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությանն անդրադարձավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն` հայտարարություն տարածելով:

Օսկանյանն հայտարարեց, որ եղածում, որեւէ «սկանդալային» բան չկա:

Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն հերքել է Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքը՝ ասելով, թե գաղտնալսման եւ ձայնագրության հետ ԱԱԾ-ն որեւէ առնչություն չունի եւ որ բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն:

© Medialab.am