ՊՆ-ն առաջարկում է Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամը դարձնել 3000 դրամ․ Նախագիծ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։

Այս դեպքում անհատների համար ամսական դառնում է 3000 դրամ, իսկ ԱՁ-ների և նոտարների համար՝ 36 հազար դրամ տարեկան, քանի որ նրանք տարեկան են վճարումը կատարում։

Նախագծերը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։