Կովիդը չի հարցնում քաղաքական դիրքորոշում, անձնական կապեր, հարստություն և այլն․ բժիշկ Ռուբեն Ստեփանյան

Կրծքային վիրաբույժ, Աստղիկ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առողջապահության նախկին նախարարների համախմբված կոչը լավագույն օրինակն է պետականամետ աշխատանքի։ Իրենք կարող են ունենալ տարբեր տեսակետներ նույն հարցի վերաբերյալ, բայց իրենց կոռեկտ պահվածքը և անձնական տարաձայնությունները մի կողմ դնելը հանուն հանրային շահի, հանրային առողջության ողջունելի է։

Միայն էս ձևով կարելի է առաջացնել վստահություն։ Կովիդը չի հարցնում քաղաքական դիրքորոշում, անձնական կապեր, հարստություն և այլն, ուստի դրա դեմ լավագույն պայքարը, այսինք պատվաստումը չպետք է լինի քաղաքականացված և անձնավորված»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆ-ն հայտնել է, որ Առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում։