Էրդողանի և Պուտինի հանդիպումը, ըստ Չավուշօղլուի, կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թուրքիայում․ Azatutyun.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկու երկրների նախագահների՝ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Չավուշօղլուի խոսքերով՝ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թուրքիայում։

«Սերտ երկխոսությունը մեր նախագահների միջև, փոխադարձ վստահությունը նրանց միջև ծառայում է ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածարշրջանային հարաբերություններին»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում