Սեպտեմբերի 5-ին, ժամը 10։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշին աղջիկ է նստած,հավանաբար փորձում է ինքնասպանություն գործել։Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին նետվել է կամրջից և ընկել Հրազդան գետը։
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։