Էրդողանի մամուլի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նա հոսպիտալացված է: