Երևանյան մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի Կանանց աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը

Երևանյան ասօրվա մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի Կանանց աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը։ Մեր թիմը պարտվում էր 0-9 հաշվով, գրում է Factor.am-ը։

Խաղը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 1-ին՝ 11։00-ին՝ ընդհատված 69-րդ րոպեից։

📌Ի դեպ, եղանակի մասին․ վաղը Երևանում ցերեկն ամպրոպ և անձրև է սպասվում, իսկ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: