ՀՀ ԱԳՆ-ն՝ Զոհրաբ Մնացականյան-էլմար Մամեդյարով հանդիպման ժամկետի մասին

ՀՀ ԱԳՆ-ն՝ Զոհրաբ Մնացականյան-էլմար Մամեդյարով հանդիպման ժամկետի մասին
ՀՀ ԱԳՆ-ն՝ Զոհրաբ Մնացականյան-էլմար Մամեդյարով հանդիպման ժամկետի մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս նորից հանդիպելու են: Այս մասին հայտնել է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը:

Առաջիկայում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպման մասին լուրը Factor.am-ը փորձեց ճշտել ՀՀ արտգործնախարարությունից:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակը կհայտարարվի նախապես համաձայնեցված կարգով, և ՀՀ ԱԳՆ-ն այդ սկզբունքին հավատարիմ է մնում»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: