«Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է». Վահե Գրիգորյան. « Factor»

«Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»:

Այսպես է արձագանքել փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ Factor.am-ի հարցին, թե արդյո՞ք ինքը այսօր էլ, ինչպես նախկինում ինքը շարունակում է կարծել, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կարող լինել լեգիտիմ նախագահ, որովհետեւ նրան պետք է ընտրի ՀՀ քաղաքացին:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու ԱԺ-ում առաջադրել է հենց Արմեն Սարգսյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է, ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է… Լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է»: