ՀԱՊԿ-ում ակտիվ քննարկվում է ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը․ Զաս. Factor.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ մանրամասն զրուցել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, գրում է «Սպուտնիկ Բելառուսը»։ «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում-Sputnik) խաղաղապահ առաքելության հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում է ընթանում»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է Ղրղզստանում տիրող իրավիճակին, Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ Բիշքեկում առաջիկայում իրադրությունն իրավական հունով կընթանա, իսկ Անդրկովկասում արդեն սկսվել է հակամարտող կողմերի միջև երկխոսության հաստատումը։

Աղբյուրը՝ Factor.am